Կշարունակենք խորացնել ՀՀ-ի հետ համագործակցությունը. ԱԽ քարտուղարը ընդունել է ԵԱՀԿ առաքելության անդամներին
Հոկտեմբերի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին: Կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությունը գլխավորում էր ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկը։
ԱԽ քարտուղարը ողջունել է առաքելության անդամներին և կարևորել առաքելության աշխատանքը միջազգային հանրությանը սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ագրեսիայի մասին տեղեկատվություն փոխանցելու գործում:
ԱԽ քարտուղարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի սանձազերծած ագրեսիան և դրա հետևանքները: Քարտուղարն ընդգծել է, որ վերոնշյալը հարված է ոչ միայն ՀՀ ինքնիշխանությանը, այլ նաև Հայաստանի ժողովրդավարությանը:
Գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ-ն կշարունակի խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը, ինչի համար կա երկկողմ պատրաստակամություն:
Նմանատիպ հոդվածներ
«Երևանի նման քայլը դժվար կլինի համարել բարեկամական». ՌԴ ԱԳՆ-ն սպասում է Հայաստանի պատասխանին
Մոսկվան դիմել է Երևանին պարզաբանումների համար. այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Մարիա Զախարովան՝ ՀՀ կող...
«Հայաստանը ՀԱՊԿ-ի արտահերթ նիստ է նախաձեռնել, երկու ակնկալիք ունենք ՀԱՊԿ-ից». Փաշինյան
Հայաստանը ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնում։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ...
Հայ-թուրքական սահմանին առաջիկայում հանդիպում է նախատեսվում. ՀՀ ԱԳՆ
Առաջիկայում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքո...
Զատուլինը` ՀՀ իր մուտքի արգելքի մասին
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Yerevan.Today-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ իր մուտքի արգելքը։ «Դա մեզ հ...