Ահաբեկչական խմբավորումները փորձում են ներթափանցել ԱՊՀ երկրներ. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ԱՊՀ երկրները նախկինում չեն բախվել այնպիսի ահաբեկչական սպառնալիքների, որոնք ի հայտ են գալիս հիմա։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Իսլամական պետություն»-ը և այլ միջազգային ահաբեկչական խմբավորումներ փորձում են ներթափանցել ԱՊՀ երկերներ, ընդգծել է Պուտինը:
Անկախ Պետությունների Համագործակցության Անվտանգության և հետախուզական գործակալությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդի նիստում նա մատնանշել է խաղաղ բնակչության պաշտպանության, ինչպես նաև ստեղծված իրավիճակում կայունության ամրապնդման անհրաժեշտությունը։
«Ակնհայտ է, որ ԱՊՀ-ն ընդհանուր առմամբ և մեր երկրներն առանձին-առանձին դեռ չէին բախվել նման բարդ սպառնալիքներին։ Եվ մեր ընդհանուր խնդիրն է հնարավորինս պաշտպանել մեր ժողովուրդներին, ամրապնդել կայունությունը»,- ասել է Պուտինը։
«Խոսելով ԱՊՀ տարածքում առկա սպառնալիքների մասին՝ նշեմ, որ ԻՊ-ի, «Ալ Կաիդա»-ի և այլ ահաբեկչական խմբավորումների վտանգի մակարդակը չի նվազում, նրանք փորձում են ներթափանցել ԱՊՀ երկրներ, ձևավորել գաղտնի բջիջներ, իսկ զինյալների խմբավորումների կենտրոնացումը Աֆղանստանում, հատկապես Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ սահմանների մոտ, իհարկե, այս տարածաշրջան ներխուժելու հնարավոր ռիսկ է պարունակում»,- իրավիճակը նկարագրել է Ռուսաստանի ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
«Երևանի նման քայլը դժվար կլինի համարել բարեկամական». ՌԴ ԱԳՆ-ն սպասում է Հայաստանի պատասխանին
Մոսկվան դիմել է Երևանին պարզաբանումների համար. այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Մարիա Զախարովան՝ ՀՀ կող...
«Հայաստանը ՀԱՊԿ-ի արտահերթ նիստ է նախաձեռնել, երկու ակնկալիք ունենք ՀԱՊԿ-ից». Փաշինյան
Հայաստանը ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնում։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ...
Հայ-թուրքական սահմանին առաջիկայում հանդիպում է նախատեսվում. ՀՀ ԱԳՆ
Առաջիկայում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքո...
Զատուլինը` ՀՀ իր մուտքի արգելքի մասին
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Yerevan.Today-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ իր մուտքի արգելքը։ «Դա մեզ հ...