«Ուկրաինայի զինված ուժերն առաջին հերթին ՀՕՊ միջոցների կարիք ունեն». Շմիգալ
Կիևն Արևմուտքից ակնկալում է հակաօդային պաշտպանության համակարգեր և անօդաչու թռչող սարքերին հակազդելու միջոցներ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթի հետ հարցազրույցում:
Շմիգալը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերն առաջին հերթին ՀՕՊ միջոցների կարիք ունեն. Ռուսաստանը գործարկում է կամիկաձե դրոններ, որոնք դժվար է խոցել։
«Անհամբերությամբ սպասում ենք զինամթերքի մատակարարման հաջորդ խմբաքանակին»,- ասել է Ուկրաինայի վարչապետը՝ հույս հայտնելով, որ մատակարարումը տեղի կունենա նոյեմբերին:
Վերջինս հավելել է, որ եթե առաջիկա ձմռանը Ուկրաինայում չապահովվեն պատշաճ էներգամատակարարում, ջրամատակարարում և ջեռուցում, ապա Եվրոպան կբախվի միգրացիոն աղետի։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստան ենք այցելել, որպեսզի երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը». Իրանի ԱԳ նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան...
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...
ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Փաշինյանը. հայտնի է նոր կազմը
ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարավեց, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Պատվիրակների ըն...
Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն...