Դուք խնդիրներ կունենաք․ Իրանը զգուշացնում է հարևան երկրներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին Ադրբեջանի հետ Իրանի հյուսիսարևմտյան սահմանին «Ուժ» խորագրով զորավարժությունների մեկնարկի կապակցությամբ ասել է.
«Ցավոք սրտի, սիոնիստական ռեժիմը ներթափանցել է Իրանի հարավային և հյուսիսարևմտյան հարևան երկրներ։ Մենք ասում ենք այս երկրների կառավարություններին՝ Իսրայելին տեղ մի տվեք ձեր երկրում, քանի որ սիոնիստական ռեժիմը անկայունության աղբյուր է։ Մենք վճռականորեն կպաշտպանենք մեր անվտանգությունը ցանկացած պարագայում, բայց դուք խնդիրներ կունենաք»։
Ըստ Սալամիի՝ Իրանի քաղաքականությունը հարևանների նկատմամբ հիմնված է բարեկամության և քաղաքական համագործակցության վրա, սակայն եթե այդ հարևանների միջոցով սպառանալիք լինի Իրանի ժողովրդի և երկրի համար, Իսլամական Հանրապետության քաղաքականությունը նույնպես կփոխվի։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական կեղծ հաղորդագրությունն է տարածել այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանում...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կ...
Չավուշօղլուն լավ կլինի իր անունից խոսի․ Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը պնդում է՝ Ադրբեջանը չի առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները...
Վարդենիսի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի տեղաշարժ է նկատվել․ ՊՆ հայտարարություն
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների...