
Ուկրաինան Օդեսան կներկայանցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար

Ուկրաինան հայտ կներկայացնի Օդեսան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոյին:
«Մենք պատրաստել և ներկայացնում ենք արագացված ընթացակարգով Օդեսայի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հիմնական ցանկում գրանցելու դոսյե»,- ասել է Տկաչենկոն՝ հավելելով, որ Օդեսայի ընդգրկումը համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում միջազգային ուշադրությունը կհրավիրի դրա պահպանմանը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսին Ուկրաինան հայտարարեց, որ մտադիր է ՅՈՒՆԵՍԿՕ-ին խնդրել Օդեսայի պատմական կենտրոնը ներառել համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մի շարք փորձագետների է ներգրավել՝ Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում Օդեսայի թեկնածության հետագա քննարկման համար: