«Նա մարտիկ է». Ֆինլանդիայի նախագահը՝ Պուտինի մասին
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության մեծ հնարավորություն չի տեսնում, սակայն կողմ է Ռուսաստանի հետ երկխոսության ուղիների պահպանմանը։
«Պետք է խոստովանեմ, որ այս պահին խաղաղության հասնելու մեծ հնարավորություն չեմ տեսնում: Ես խաղաղության մարդ եմ և կարծում եմ, որ խաղաղության որոնման ցանկացած գործողություն կարևոր է: Այդ իսկ պատճառով վճռականորեն աջակցում եմ Ֆրանսիայի նախագահ Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, որպեսզի նրանք բաց պահեն քննարկման հնարավորության գիծը Կրեմլի հետ»,- ասել է նա:
Ֆինլանդիայի նախագահի խոսքով՝ իրավիճակը բարդ է, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «դժվար թե ընդունի Ուկրաինայում պարտությունը»:
«Նա մարտիկ է: Հետևաբար, շատ դժվար է պատկերացնել, որ նա կարող է ընդունել Ուկրաինայում այս կամ այն ձևով պարտությունը: Պարզ է, որ սա իրավիճակը դարձնում է չափազանց կրիտիկական», – ընդգծել է Սաուլի Նինիստոն:
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
«Եթե մնային այստեղ, ի՞նչ, թող փախչեն». Լուկաշենկոն` Պուտինին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում ասել է, որ 2020 թվակա...
«Թուրքիան պիտի չանդամակցի ՆԱՏՕ-ին». ՌԴ ԱԳՆ-ն` Էրդողանի հայտարարության մասին
ՇՀԿ-ի գործերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Բախտիեր Խակիմովն ասել է, որ Թ...
Ղազախստանի ՊՆ-ն` Հայաստանի` ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու մասին
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարությունից ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու որոշմա...