ԱՄՆ-ում խոսել են Ուկրաինայի հաջողությունից ու Ղրիմի վերադարձից
Ուկրաինական լրատվամիջոցները նախօրեին հայտնել էին, ռուսական ուժերը հետ են քաշվել Խարկովի Կուպյանսկ և Իզյում քաղաքներից, իսկ ուկրաինական ուժերն արդեն Լիսիչանսկի և Կրասնի Լիմանի մերձակայքում են:
Վլադիմիր Զելենսկին էլ տեղեկացրել էր, որ Խարկովի շրջանի ավելի քան 30 բնակավայր անցել է Կիևի վերահսկողության տակ:
Հաջողությունները արևելքում, մասնավորապես, Իզյումի վերադարձը, Ուկրաինայի կարևորագույն ձեռքբերումներն են, բայց դեռ պարզ չէ, թե դրանք ռազմավարական ինչ նշանակություն կունենան, այս մասին գրում է New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Եվրոպայում ԱՄՆ բանակի նախկին հրամանատար Բեն Հոջեսն ասել է, որ Ուկրաինայի ջանքերը՝ հարավում և արևելքում հողերը վերադարձնելու ուղղությամբ, կարող են առաջընթաց ունենալ ավելի արագ, քան նա կարծում էր, և նույնիսկ ճանապարհ հարթել հաջորդ տարի Ղրիմը վերադարձնելու փորձի համար:
Նմանատիպ հոդվածներ
Զոհված զինծառայողների ծնողները պահանջել են Ջ. Հարությունյանին ներգրավել որպես մեղադրյալ
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպմանը պա...
ՀԱՊԿ-ը սուրը պատյանից դեռ չի հանել. Անատոլի Սիդորով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունն աշխատում է առավելագույնս օբյեկտիվ լինել, որևէ եզրակացության մասին խոսելը դեռ վաղ է։ Այս...
«ՀՀ-ի դիրքորոշումը հստակ է, եթե դուրս չգան, մենք շարունակելու ենք պայքարը». Մարուքյան
«ՀՀ-ի դիրքորոշումը հստակ է՝ «կարմիր գծերը» գծված են. հայտարարվել է, որ ագրեսոր Ադրբեջանի ագրեսոր ուժերը պետք է ետ քաշվեն...
Երկու տասնյակ գերիներից այս պահին նույնականացվածներ կան
Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքով երկու տասնյակ անձ է գերեվարվել: Մարդու իրավուն...