«Մհեր Ենոքյանին տեղափոխել են ցածր անվտանգային գոտի». հայտարարություն
«Ազատություն Մհեր Ենոքյանին» ֆեյսբուքյան էջը հայտնում է. «Սիրելի՛ մարդիկ, այս օրերին մենք ստանում ենք բազմաթիվ շնորհավորանքներ, զանգեր, ոգևորող նամակներ, քանի որ տարածվել է տեղեկատվություն, որ Մհերը ազատվել է:
Հիշեցնենք՝ Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինի տանը: 2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Ենոքյանն ասում է, որ այսքան տարի պայքարել է արդարության համար։ Նա պնդում է՝ սպանության մեջ մեղավոր չէ։ |






























