ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչև ԱԻՆ աշխտակիցների հասնելը աղջիկը ցած է նետվել Հաղթանակ կամրջից, սակայն ողջ է մնացել
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նստել է «Հաղթանակ» կամրջի արգելապատնեշի վրա և սպառնում է իրեն ցած նետել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, քաղաքացին իրեն ցած է նետել։ Փրկարարները, բժիշկներն ու պարեկները կամրջի տակ, ջրի մեջ հայտնաբերել են երիտասարդ աղջկան, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ջրի մեջ։ Այնուհետև գումարտակի հրամանատար Ա․ Դադոյանի ուղեկցությամբ՝ շտապօգնության ավտոմեքենայով վիրավորին տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները շտապ ուղեկցեցին վերակենդանացման բաժանմունք։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոնվում է տեսագրության մեջ պատկերված կինը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահաբեկչություն՝ Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ․ կան զոհեր
Պայթյուն է որոտացել Քաբուլում գտնվող Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը։ Ոստիկանությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է արզականցի տղամարդը հարձակվել 2 տղամարդու վրա․ մանրամասներ
Երկու անձի սպանության, ևս երկու անձի նկատմամբ սպանության փորձ և ավազակություն կատարելու, ինչպես նաև այլ անձի բնակարան նե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր տեսակադրեր՝ ՌԴ դեսպանատան մոտ իրականացված ահաբեկչությունից․ Քաբուլ
Համացանցում նոր տեսակադրեր են տարածվում Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից։ Ավ...