Հասարակություն

Հայաստանից Թուրքիա արտահանման աննախադեպ աճ կա. FIP

Հայաստանից Թուրքիա արտահանման աննախադեպ աճ կա. FIP
Տնտեսագետ Աղասի Թավադյանը 1in.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե վերջին երեք ամիսներին Թուրքիա արտահանման զգալի աճ է գրանցվել, մինչդեռ նախկինում ոչինչ չէր արտահանվում։  «Հետաքրքիր է նաև…

Տնտեսագետ Աղասի Թավադյանը 1in.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե վերջին երեք ամիսներին Թուրքիա արտահանման զգալի աճ է գրանցվել, մինչդեռ նախկինում ոչինչ չէր արտահանվում։  

«Հետաքրքիր է նաև Թուրքիայից ապրանքների ներմուծման վիճակագրությունը։ Վերջին երկու տարիներին Թուրքիայից ապրանքների ներմուծումը բավականին կրճատվել է (մոտ 40 տոկոս վերջին երկու տարվա մեջ), սակայն հետաքրքիր է այն, որ վերջին երկու ամիսներին մենք ունենք Թուրքիա արտահանման զգալի աճ (20 մլն դոլարից ավել), մինչդեռ նախկինում Թուրքիա ոչինչ չէինք արտահանում»,- ասել է տնտեսագետը։  

 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ինչքան է կազմել Թուրքիայի հետ առևտրաշրջանառությունը, իրո՞ք դեպի Թուրքիա արտահանման աճ է գրանցվել է, և եթե այո, ապա ո՞ր ապրանքատեսակների հաշվին։  

Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից ի վեր: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ 

 

Պնդումը, թե վերջին երկու տարիներին Թուրքիայից ապրանքների ներմուծումը զգալիորեն կրճատվել է, ճիշտ է: Այդուհանդերձ, հատկանշական է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թ.-ի դեկտեմբերի 31-ից, գործադիրի որոշմամբ, արգելվեց թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծումը՝ հաշվի առնելով պատերազմի ընթացքում Անկարայի անթաքույց աջակցությունը Բաքվին։ 2021-ի դեկտեմբերից կառավարությունը վերացրեց թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը։  

 

Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների՝ եթե 2018-ին Թուրքիայից ներկրվել է մոտ $162 մլն ապրանք, ապա 2019-ին այդ թիվը կազմել է $150 մլն։ 2020-ից թուրքական ապրանքների ներկրումը կտրուկ կրճատվել է՝ դառնալով $99 մլն, 2021-ին՝ արդեն $33 մլն։ 

 

2022 թվականի առաջին կիսամյակին արդեն Թուրքիայից ապրանքների ներմուծումը աճ է արձանագրել, սակայն ոչ նախկին տեմպերով․ 6 ամսում շուրջ $34 մլն-ի ապրանք է ներմուծվել։  

 

Այս տարվա առաջին կիսամյակում կտրուկ աճել են Հայաստանից Թուրքիա ապրանքների արտահանման ծավալները։ Ըստ ԱՎԿ-ի՝ 2022-ի առաջին վեց ամիսներին Հայաստանից միայն 20․5 մլն դոլարի ապրանք է արտահանվել Թուրքիա, ինչն աննախադեպ է։ 2021-ին արտահանվել էր ընդամենը $443 հազարի ապրանք: 

 

Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների՝ Հայաստանից 2022 թ․-ի առաջին կիսամյակում Թուրքիա է արտահանվել 353․1 կգ անմշակ ոսկի կամ ոսկու փոշի, ընդհանուր 20 մլն 167 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ։ Մինչ այդ Թուրքիա ոսկի չի արտահանվել, և հենց ոսկու շնորհիվ էլ արձանագրվել է արտահանման նման աճը։ Բացի այդ, Թուրքիա է արտահանվել $115,400-ի խոշոր եղջերավոր անասունի կաշի և այլ ապրանքներ, որոնց կշիռը Թուրքիա արտահանվող ապրանքների մեջ չնչին է:

 

2022 թ.-ի առաջին կիսամյակում անմշակ ոսկի արտահանվել է 3 երկիր՝ Միացյալ Արաբական Էմիրություններ, Հնդկաստան և Թուրքիա։ 

Նշենք, որ 2017 թվականից հայկական ոսկու ամենախոշոր գնորդը Շվեյցարիան էր, մինչ այդ՝ Կանադան, 2020 թվականից արտահանման նոր խոշոր ուղղություններ էին հայտնվել՝ Հնդկաստանը և ԱՄԷ-ն: 2022-ից ոչ Շվեյցարիա և ոչ էլ Կանադա ոսկի չի արտահանվել, փոխարենը նոր շուկա է բացվել դեպի Թուրքիա։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ հոդվածներ

Լսվում են հրետակոծության ձայներ, հորդորել ենք բնակչությանը մնալ իրենց տեղում. Գորիսի անվտանգության խորհրդի համակարգող

Այս պահին որեւէ գործողություն անելը ամենավտանգավորն է, ուղղակի պետք է հանդարտեցնենք բնակչությանը, որ առավոտյան հասկանանք...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250