Թրամփը հայտնել է, որ հետախուզական տվյալներ ունի Մակրոնի սեռական կյանքի վերաբերյալ

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առանձնատնից առգրավված գաղտնի փաստաթղթերի պատկերները, որոնցում փաստաթղթերը փռված են Մար-ա-Լագոյի առանձնատան հատակին՝ ՀԴԲ-ի՝ օգոստոսի 8-ին տեղի ունեցած խուզարկության ժամանակ: Դրանցից շատերը մակագրված են «հույժ գաղտնի»:

Այս մասին գրում է Daily Mail-ը:

Պարբերականը մանրամասնում է, որ Դոնալդ Թրամփը իր մի քանի մերձավոր դաշնակիցների մոտ պարծեցել է, որ ինքը «հետախուզական տվյալներ» ունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սեռական և սիրային կյանքի վերաբերյալ, ինչի մասին տեղեկացել է նախագահ լինելու ժամանակ։

 

Թրամփի պնդմամբ՝ ինքը Մակրոնի «կեղտի» մասին իմացել է հետախուզության զեկույց միջոցով: Միևնույն ժամանակ աղբյուրները խոստովանում են, որ երբեմն դժվար էր որոշել, թե որ տեղեկատվություն է իրական, որը՝ բամբասանք:

Անհասկանալի է, թե կոնկրետ ինչ է կա այդ փաստաթղթում, արդյոք այն պարունակում է գաղտնի տեղեկություններ Մակրոնի անձնական կյանքի վերաբերյալ:

Քաղաքականություն

Պատահարներ