«Տարածքում ապրող բնակիչը մեղք չի գործել, որ տվյալ մարդը այդ օրը ծնվել է». Ավինյանը` հրավառություններն արգելող նախագծի մասին

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր անդրադարձել է հրավառություններն արգելող օրենքի նախագծին։

 

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ կազմակերպած քննարկման ժամանակ Ավինյանը նշել է, թե այդ օրենքի իմաստն այն է, որ մասնավոր միջոցառումներին հնարավոր չլինի կազմակերպել այնպիսի հրավառություններ, որոնք կանհանգստացնեն շրջակայքի ողջ բնակչությանը: 

 

Նրա խոսքով. «Աշխարհում որևէ քաղաքակիրթ քաղաքում չեմ տեսել, որ մասնավոր միջոցառումներին ռեստորաններում ամեն օր հրավառություն լինի: Ամենայն հարգանքով այդ օրը ծնված մարդու նկատմամբ, բայց շրջակա հատվածներում ապրող բնակչությունը մեղք չի գործել, որ տվյալ մարդը այդ օրը ծնվել է»:

 

Ավինյանը նշել է, թե համայնքի ղեկավարին պետք է լիազորությունները տրվեն, որ նա որոշի՝ արգելե՞լ այս կամ այն միջոցառմանը հրավառություն կազմակերպելը, թե՞ ոչ. «Ինչ վերաբերվում է պատասխանատվության հատվածին, ապա լիցենզավորման խիստ գործընթացով ենք գնում: Լիցենզավորված ընկերությունները, ենթադրվում է՝ շատ չեն լինելու, և ներմուծված ապրանքը գրանցված է լինելու: Եթե ռեստորանում հրավառություն հնչի, կնշանակի լիցենզավորված ընկերությունները հրավառության նյութերը վաճառել են ոչ ճիշտ մարդկանց կամ մաքսանենգ ճանապարհով են նյութերը բերել»։

Քաղաքականություն

Պատահարներ