
Իգական սեռի ռոբոտը դարձել է IT ընկերության ղեկավար

Չինական NetDragon Websoft ընկերությունում, որը զբաղվում է բջջային հավելվածների եւ օնլայն խաղերի մշակմամբ, արհեստական ինտելեկտով գործող մարդանման ռոբոտը, որի անունն է Տան Յու, նշանակվել է գլխավոր տնօրեն։ Այսպիսով, այդ ռոբոտը դարձել է աշխարհում առաջինը, ով զբաղեցրել է ընկերության ղեկավարի պաշտոնը՝ ֆորմալ առումով, գրում է ferra.ru-ն։
Ռոբոտը համարվում է իգական սեռին պատկանող եւ նրա մասին արտահայտվում են իգական սեռի դիմելաձեւով։ Եւ այն, որ տիկին Տան Յուն նշանակվել է ընկերության տնօրեն, վկայում է այն մասին, որ իրենք ուզում են իրապես օգտագործել այն բոլոր հնարավորությունները, որոնք կարող է ընձեռել արհեստական ինտելեկտը։