Ստեփանակերտի հրդեհի և պայթյունի հետևանքով ներկա պահին տուժածներ չկան

 Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում գտնվող թթվածնային սարքավորումների արտադրամասում տեղի ունեցած հրդեհից այս պահի դրությամբ տուժածներ չկան: Այս մասին տեղեկացրին Արցախի առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ պատահարից հետո անմիջապես դեպքի վայր է ժամանել ԱՆ «Ստեփանակերտի Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը:

 

Արցախի  արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից էլ հայտնում են, որ օգոստոսի 25-ին Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարրաներ:

Պատահարներ