ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթել են բարձր ճնշմամբ տարաներ. ԱՀ ՆԳՆ-ն` Ստեփանակերտի հրդեհի մասին

 Ինչպես հայտնել ենք, Ստեփանակերտի շինություններից մեկում բռնկված հրդեհից հետո պայթուն է առաջացել։ 

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։ 

Հրշեջ-փրկարարները իրականացրել են մասնակի մեկուսացում։ 

ԱԻՊԾ-ը հորդորում է խուճապի չմատնվել, դեպքի վայրում իրականցվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։

Պատահարներ