«Լամբադա» հանգույցի ստորին հատվածի երթևեկությունը կփոփոխվի

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի ստորին հատվածի երթևեկությունը դարձել է շրջանաձև։ Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

 

«Հարգելի՛ քաղաքացիներ,

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի նորոգումն ավարտելուն զուգահեռ՝ Կոմիտասի, Ազատության պողոտաներ – Դավիթ Անհաղթի փողոց տրանսպորտային հանգույցում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ներկայումս հանգույցի ստորին հատվածում կազմակերպված է շրջանաձև երթևեկություն»,-նշվում է հայտարարությունում:

Պատահարներ