Ֆիզգորոդոկում քաղաքացիներ են բերման ենթարկվել. իրավիճակը կրկին լարվել է

 «ՖիզԳորոդոկ Երևան» ֆեյսբուքյան էջը հայտնում է. «Այսօր առավոտյան (ապօրինի շինաշխատանքները սկսելուց ու մեր ակտիվ պայքարի մեկնարկից ուղիղ մեկ տարի անց) «Ռատկո» ՍՊԸ-ն վերսկսել է շինաշխատանքները Ֆիզիկայի Գիտավանում: 

Մեր իրավական պայքարի արդյունքում բացահայտված խնդիրները դեռևս լուծում չեն գտել պատասխանատու մարմինների կողմից: 

Ըստ մեր իրավաբանների ունեցած տեղեկությունների՝ շինթույլտվութունը հաստատված չէ, և որևէ շինաշխատանք տեղում չի կարող իրականացվել: 

Առավոտից մեկնարկած աշխատանքները հանդիպել են բնակիչների խաղաղ և օրինական դիմադրությանը՝ պահանջելով ներկայացնել վավեր շինթույլտվություն, որը չի ներկայացվել

Այս պահին բերման է ենթարկվել երկու քաղաքացի՝ իրավաբան Հայկ Հարությունյանն ու ֆիզիկոս Միքայել Ագանյանցը: 

Երևանի՛ քաղաքապետարան, պահանջում ենք կասեցնել շինաշխատանքները, վերսկսել բնակիչների մասնակցությամբ հանդիպումները, որոնց ընթացքում պետք է քննվեն և գնահատական ստանան «Ռատկո» ՍՊԸ-ի փաստաթղթային փաթեթում առկա խնդիրները»:

Պատահարներ