Երբ եվրոն ավելի էժան է, քան ամերիկյան դոլարը. իրավիճակը` տարադրամի շուկայում

EconoMood-ը գծապատկերով ներկայացնում է նախորդող 2 տարիների ընթացքում ԱՄՆ դոլարի և եվրոյի միջին փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ։
Տվյալները վերցված են ՀՀ կենտրոնական բանկից։

Նշվում է, որ արդեն 2 օր է, ինչ եվրոյի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ ավելի ցածր է, քան ամերիկյան դոլարինը։ Վերջին անգամ եվրո/ՀՀ դրամ միջին փոխարժեքի համադրելի մակարդակ արձանագրվել է 2009 թվականի հունվարին։ Այսօր եվրո/ՀՀ դրամի միջին փոխարժեքը կազմել է 401.63։ Իսկ ԱՄՆ դոլար/ՀՀ դրամի միջին փոխարժեքը այսօր կազմել է 404.84, որը 2013թ.-ի տարեվերջից ի վեր ամենացածրն է։


Ուսումնասիրելով Rate.am-ի տվյալները, տեսնում ենք, որ եվրոն ավելի էժան է, քան ամերիկյան դոլարը: Դոլարի առքը նվազագույնը  402.50 դրամ է, առավելագույնը` 407: Դոլարրի վաճառքը նվազագույնը 411 դրամ է, առավելագույնը` 417: 

 

Եվրոն, ինչպես արդեն նշվեց, էժանացել է դոլարի նկատմամբ: Այսպիսով, ՀՀ բանկերում եվրոյի առքը նվազագույնը 396 դրամ է, առավելագույնը` 405: Վաճառքի նվազագույնը` 413, առավելագույնը` 426

ՀՀ բանկերում մոտ 10 դրամով դոլարն ավելի թանկ է, քան եվրոն:


Ռուբլիի առքը նվազագույնը 5.79 դրամ է, առավելագույնը` 6.53 դրամ:  Վաճառքի նվազագույնը` 6.70, առավելագույնը` 7.10 :

Պատահարներ