Դատապարտիր ՌԴ-ին և ստացիր շենգենյանվիզա. գերմանացի դիվանագետի առաջարկը

Ռուսաստանի քաղաքացիներին շենգեն վիզայից զրկելու համաեվրոպական ալիքը շարունակվում է: 

Գերմանիայում այս հարցում դիրքորոշումները տարբեր են. քաղաքական որոշ շրջանակներ կողմ են ռուսաստանցիներին մուտքի արտոնագիր չտրամադրելու որոշմանը, որոշներն էլ՝ խելամիտ չեն համարում այդ քայլը: 

Իսկ ահա Մյունխենյան անվտանգության համաժողովի նախկին ղեկավար, գերմանացի դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերն իր տարբերակն է ներկայացրել: 

Նա, մասնավորապես, առաջարկել է ռուս զբոսաշրջիկներին շենգենյան վիզա տրամադրել այն դեպքում, եթե նրանք դատապարտեն ՌԴ-ի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողությունը, գրում է Handelsblatt-ը:

Պատահարներ