ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԶՊՄԿ-ն գաղտնի կերպով 6,8% նոր բաժնեմաս է նվիրել կառավարությանը
Հայաստանի Հանրապետությունը որպես նվիրատվություն «ԱՄՓ» հոլդինգ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ստացել է 188,947 հատ բաժնետոմս։ Ըստ էության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մաս կազվող «ԱՄՓ» հոլդինգից ստացած բաժնետոմսերը կազմում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,875 տոկոսը։ Ստացված նվիրատվության կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին:
Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության՝ կառավարությանը նվեր տրված 6,875 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները կհանձնվեն «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարմանը: