Հակառուսական ակցիա՝ Երևանում. ոստիկանները բերման են ենթարկել մի քանի մասնակցի

Երևանի Ազատության հրապարակում ոստիկանները բերման են ենթարկել հակառուսական ցույցի մի քանի մասնակիցների։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, այն ակտիվիստները, որոնց ձեռքում եղել են անպարկեշտ արտահայտություններով պաստառներ, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին։

 

Երևանի Ազատության հրապարակից բերման ենթարկվածների թվում են նաև հանրահավաքի կազմակերպիչ, համակարգող Յուրի Ալեքսեևը և ակտիվիստ Օլեգ Ռուսակովը։ Հենց Ալեքսեևին էլ Երևանի քաղաքապետարանը թույլատրել է հանրահավաք և երթ անցկացնել։

 

Առայժմ պարզ չէ՝ առանց կազմակերպիչների մնացած ակտիվիստները կշարունակե՞ն երթը, թե՞ կցրվեն։

 

Լուսանկարը՝ Sputnik Արմենիայի

Պատահարներ