«Ամոթ բոլորիս, օրինականացվում է չինովնիկների սիրասուն զավակների բանակից թռցնելը». Իշխանյան

Այսպիսով, «օրինականացվում» է ավելի քան 500 000 դոլարով ԱՄՆ-ում տներ գնող չինովնիկների սիրասուն զավակների հայկական բանակից թռցնելը, մուծելով համապատասխան գումար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

 

«Հայկական բանակը դառնում է աղքատների «մենաշնորհը»։

 

Եվ ի՞նչ, այ անհայրենիք քպ-ական ողորմելիներ, դուք վաճառեք հայրենիքը, հազարավոր զոհեր տաք, թքած ունենալով այդ ամենի վրա՝ շարունակելով ցոփ ու շվայտ կյանքը, իսկ հայրենիքի սահմանների պաշտպանությունը թողնեք աղքատ ընտանիքների վրա։

 

Ամոթ բոլորիս»,- գրել է Իշխանյանը։

Պատահարներ