ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սուրմալուի» ողբերգությունից օրեր անց բացվեց «Փեթակ» առևտրի կենտրոնը. գնորդներ էլ կան․ Sputnik

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունից հետո այսօր «Փեթակ» առևտրի կենտրոնը վերսկսել է աշխատանքը։ Նշենք, որ առևտրի կենտրոնը գտնվում է «Սուրմալուի» հարևանությամբ, որտեղ օգոստոսի 14-ին պայթյուն էր որոտացել։ Որոնողական աշխատանքների և տարածքի մաքրման պատճառով փակվել էր Քրիստափորի փողոցը, որի հետևանքով արգելափակվել էր նաև առևտրի կենտրոնի մուտքը։

 

Նշենք, որ երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել ու պահանջել կոնկրետ օր նշել, թե երբ է վերաբացվելու առևտրի կենտրոնը։

 

Ինչպես փոխանցում է Sputnik Արմենիայի թղթակիցը, ներկայում առևտրի կենտրոնի տաղավարները կարգի են բերում, ոմանք դեռ հոսանք չունեն։

 

Քաղաքականություն

Պատահարներ