ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուգինն արցունքն աչքերին խոսում է սպանված դստեր մասին
Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս օրերս սպանված լրագրող Դարիա Դուգինային։ Հուղարկավորության արարողությանը ներկա է Դաշայի հայրը՝ քաղաքագետ Ալեքսանդր Գելեւիչը։
Ողբերգությունից հետո 60-ամյա Ալեքսանդր Դուգինը բժիշկների հսկողության տակ էր։ Չնայած ամեն ինչին, նա այնուամենայնիվ եկավ դստերը հրաժեշտ տալու և ուժ գտավ խոսելու իր երեխայի մասին։ «Նա իսկապես վախ չուներ: Իսկ վերջին անգամ, երբ զրուցեցինք նրա հետ, նա ասաց։ Հայրի՛կ, ես ուզում եմ հերոս լինել, մարտիկ, ես ուզում եմ լինել իմ երկրի հետ: Ես ուզում եմ լինել լույսի ուժերի կողքին»,- արցունքն աչքերին հիշեց քաղաքագետը Դարիայի հետ վերջին զրույցը։
Հիշեցնենք՝ շաբաթ օրը Ալեքսանդր Դուգինը և նրա դուստր Դարյան մասնակցել են «Ավանդույթ» հայրենասիրական փառատոնին, մեքենան պայթել է այս միջոցառումից տուն վերադառնալիս։ Քննիչները հայտնել են, որ ջիփում պայթուցիկ էր տեղադրված: Ըստ որոշ տեղեկությունների՝ մեքենան պետք է նստեր նաև ինքը՝ Դուգինը։