
Զախարովան` լրագրողի սպանության մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Կիևի ռեժիմը կեղծ է անվանել ՝ մեկնաբանելով Ուկրաինայի ներքին գործերի նախարար Անտոն Գերաշչենկոյի խոսքերն այն մասին, որ ԶԼՄ-ներում հայտնված Ուկրաինայի ազգային գվարդիայի աշխատակից Նատալյա Վովկի վկայականի լուսանկարը կեղծ է:
«Այսպես կարելի ողջ Կիևի ռեժիմի մասին ասել», - գրել է դիվանագետը Telegram-ի իր ալիքում:
Ավելի վաղ Նատալյա Վովկի զարմիկը ՌԻԱ Նովոստիի թղթակցին հայտնել էր, որ ռուս լրագրող Դարիա Դուգինայի սպանության մեջ կասկածվող Ուկրաինայի քաղաքացի Նատալյա Վովկը ծառայում էր ուկրաինական բանակում։
Քաղաքագետ և լրագրող Դարիա Դուգինան մահացել է շաբաթ երեկոյան Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանի Մոժայսկ մայրուղու վրա ավտոմեքենայի պայթյունից։