
Քանի կամավոր է տուժել Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունից հետո

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո կամավորները լուրջ օգնություն են ցուցաբերել որոնողափրկարարական աշխատանքներին, սակայն մեծ մասամբ նրանց չհամակարգված աշխատանքը էլ ավելի է դանդաղեցրել աշխատանքները, քանի որ փորձի պակասի պատճառով նրանք ինքներն են տուժող դարձել։ Այս մասին օգոստոսի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Հովհաննես Եմիշյանը։