Հասարակություն

Վերջին հրաժեշտն ենք տվել պայթյունի հետևանքով զոհված Արցախի բնակիչներին. Բեգլարյան

Unknown 964 դիտում
Վերջին հրաժեշտն ենք տվել պայթյունի հետևանքով զոհված Արցախի բնակիչներին. Բեգլարյան

 Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 

«Ինչպես հայտարարվել է երեկ, ԱՀ նախագահի հրամանագրով Արցախում ևս հայտարարվել է երկօրյա սուգ այսօր ու վաղը՝ ի հիշատակ 2022թ օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ –ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված անձանց:

Տվյալ հրամանագրի և «Արցախի Հանրապետության դրոշի մասին» ու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքների համաձայն՝ սգո օրերին պետական ու համայնքային հիմնարկներում ԱՀ պետական դրոշը խոնարհվել է և արգելվել է գովազդի ու զվարճալի հաղորդումների հեռարձակումը: Իսկ այսօր Ստեփանակերտում վերջին հրաժեշտն ենք տվել պայթյունի հետևանքով զոհված Արցախի բնակիչներին՝ Էռնա Գրիգորյանին ու Հարություն Գարաքյանին: Թող Աստված լուսավորի «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի բոլոր զոհերի հոգիները. համբերություն նրանց հարազատներին»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250