Արթուր Աբրահամը այցելել է Սուրմալու առևտրի կենտրոն. «Հրապարակ»

  Երեկ «Սուրմալու»` աղետի վայր էին այցելել երկու տարբեր անձինք. մեկը՝ առավոտյան, մյուսը` կեսօրից հետո: Առավոտյան պայթյունի վայր էր այցելել «Քաղպայմանագրի» Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, ով այդպես էլ ներկայացել էր` չթաքցնելով, որ այս այցը հաջորդ քաղաքապետի պարտականությունների շրջանակներում է իրականացրել։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:


Ասել էր. «Ես այստեղ եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Եվ, այո, այստեղ եմ նաեւ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու», ինչը բուռն արձագանքի արժանացավ համացանցում: 

 Երկրորդ այցելությունը, որն իրականացրել էր հայտնի բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, մարդիկ ողջունում էին, համարում, որ դա քաղաքացու անհանգստության, երկրի ցավով մտահոգված լինելու դրսեւորում է: 
 

Քաղաքականություն