Հասարակություն

Լուսանկարներ․ Հայաստանում սգո օր է

Լուսանկարներ․ Հայաստանում սգո օր է

Հայաստանում՝ սգո առաջին օրն է։  Առավոտյան երկրի պետական ​​կառույցների՝ կառավարության, խորհրդարանի, Սահմանադրական դատարանի, քաղաքապետարանի և նախարարությունների շենքերի վրա դրոշները իջեցվել են մինչև ձողի կես և ամրացված է սև ժապավեն։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում այսօր՝ օգոստոսի 17-ին եւ վաղը՝ օգոստոսի 18-ին, հայտարավել է սգո օր՝ ի հիշատակ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով զոհված քաղաքացիների։

 

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ դրոշը իջեցվում է պաշտոնապես հայտարարված սգո օրերին կամ սգո արարողությունների ժամանակ` մինչև դրոշաձողի մեջտեղը: Դրոշի վերևի մասում ամրացվում է սև ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը:

 

Ըստ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի՝ պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռարձակողների կողմից արգելվում է: Նման հաղորդումներ հեռարձակելը առաջացնում է տուգանքի նշանակում` հասույթի 0.03 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Իսկ Արցախի Հանրապետության պետական բոլոր գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է Արցախի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության ներկայացուցչություններում սգո օրը խոնարհել Արցախի Հանրապետության պետական դրոշը:

 

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետևանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 7 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաև 21 ավտոմեքենա է դուրս բերվել։

 

[9dec61734fe7ce1a64429225e8e2ae61.jpg]

 

[f676307451878f4a82f855bb9d02f4ea.jpg]

 

[3fb251ac28468af02903ceab03f5fadb.jpg]

 

[339ee6573ed5cf698a8b48ce191af295.jpeg]

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250