Հայաստանի իրավապահ մարմինները ռումբի մասին ահազանգերի հարցերով դիմել են արտերկրի գործընկերներին. «Ժողովուրդ»

«Օգոստոսի 14-ին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից առաջ և հետո, մայրաքաղաք Երևանի մարդաշատ վայրերում ռումբի մասին ահազանգերը շարունակվում են: Այս իրողությունը մոլորեցրել է ինչպես ՀՀ ոստիկանությանը, այնպես էլ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնք փորձում են պարզել, թե ով կամ ովքեր են այդ ռումբի մասին ահազանգողները: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ 

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ վերջին շրջանում պարբերական ահազանգերը հնչում են արտերկրից, և իրավապահ մարմիները անգամ դիմել են արտերկրում գտնվող իրենց գործընկերներին, որպեսզի պարզեն նրանց ինքնությունը:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախաությունը վերոնշյալ դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով (Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) նախաձեռնել է քրեական վարույթ: Այս վարույթի քննությունը իրականացվում է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում։ ԱԱԾ քննչական դեպարտամենտ են փոխանցվելու նաեւ վերջին շրջանում ստացված նախկին մի քանի նման տեղեկությունների առթիվ նախաձեռնված վարույթները: Բայց մինչ նրանք քննում են, նոր ահազանգերը շատանում են»։ 

Քաղաքականություն

Պատահարներ