Հասարակություն
Արցախում 16–ամյա բնակիչը ջրամբարում ջրախեղդ է եղել
2022թ. օգոստոսի 17-ին` ժամը 10:45-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Գիշի համայնքի վարչական տարածք հանդիսացող «Բերդունց բաղ» կոչվող տեղամասում տեղակայված ջրամբարում նույն համայնքի անչափահաս բնակիչ 2006թ. ծնված Գ. Բ.-ն լողանալու ժամանակ ջրախեղդ է եղել ու մահացել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Քննչական կոմիտեից։
Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնի ավաք քննիչի գլխավորությամբ օպերատիվ քննչական խումբը:
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր եւ կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Նոր մանրամասներ՝ Արգիճի գետում ջրահեղձ եղած 17-ամյա պատանուց
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
4.0