Օրվա լրահոս

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը տեղեկացրեց, որ օրվա ընթացքում էլ մաքրել են նկուղային հատվածի փլատակները, քանի որ ենթադրում են, որ այդտեղ դեռ կարող են ողջ մնացած մարդիկ լինել։ 

Հարցին, թե քանի անձ կա տարածքում, տեղեկություն կար, որ հղի կինը, նրա երեխան և քույրն են հենց նկուղի տարածքում, նախարարը պատասխանեց, որ չունեն հստակ տեղեկատվություն, թե որ հատվածում ով է գտնում, այս պահին որոնում են 22 անհետ կորած համարվող քաղաքացու։ 

Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին շուրջ 8000-9000 մետր տարածքի մոտ 30 տոկոսը մաքրվել է, գիշերը նույնպես կշարունակվեն աշխատանքները։ 

«Մենք որդեգրել ենք ոչ մի վայրկյան դադարի քաղաքականություն, որովհետև մեզ համար վայրկյանները կարևոր են և մենք ամբողջ օրը իրականացնելու ենք այդ աշխատանքները»,– ասաց նա՝ հավելելով, որ քիչ անց կլինի նաև փրկարարների հերթափոխ։ 

Արմեն Փամբուխչյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին աշխատանքներ իրականացնող փրկարարների պակաս չունեն, քանի որ տեղում են թե՛ նախարարության, թե՛ Կարմիր Խաչի, թե՛ ՈՄԱ ջոկատի կամավորները։ 

Ճշտող հարցին, թե շտապօգնության ավտոմեքենան ում տեղափոխեց, նախարարն ասաց, որ նույնիսկ եթե շտապօգնության ավտոմեքենան մարդ է տեղափոխել, ապա հաստատ ոչ փլատակների տակից, քանի որ փլատակների տակից մարդ դուրս չի բերվել։ 

Նախարարը նաև ասաց, որ քամու ուժգնությամբ պայմանավորված հովացման աշխատանքներ են իրականացվում, քանի որ ենթադրում են, հակառակ պարագայում հրդեհի փոքր օջախներ կարող են առաջանալ։ 

«Հովացումը շարունակվում է, բայց մեր ուժերի գերակշիռ մասն ուղղված որոնողափրկարարական աշխատանքների և տարածքի մաքրման վրա»,– ասաց նա։ 

 

Վերջին նորություններ