Հասարակություն
Պայմանագրային զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ
Օգոստոսի 14-ին, ժամը 15:20-ի սահմաններում, կտրուկ վատթարացել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի (ծնվ. 1981թ.) ինքնազգացողությունը: Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մանվել Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Հզոր պայթյուն՝ Կատարի գազի գործարանում․ կան զոհեր և վիրավորներ
Լայնածավալ խափանումներ X-ում
Նոր մանրամասներ՝ Արգիճի գետում ջրահեղձ եղած 17-ամյա պատանուց
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
4.0