Հայտարարություն՝ պայթուցիկների մասին կեղծ ահազանգերի մասին
ՀՀ ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումները շարունակում են պահպանել բարձր զգոնություն և իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնք սահմանված են նման արտակարգ հաղորդումների համար, տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն-ը:
«Հարգելի քաղաքացիներ,
Վերջին ամիսներին պայթուցիկների տեղադրման մասին ահազանգերը տարբեր մարմիններին փոխանցվում են հիմնականում էլեկտրոնային փոստի նամակների միջոցով։
Էլեկտրոնային նամակներ ուղարկող անձանց պարզելը մեծ մասամբ տևական և բարդ գործընթաց է։ Կեղծ ահազանգեր հնչեցնող անձանց հայտնաբերելը և պատասխանատվության ենթարկելը բարդանում է նաև այն պատճառով, որ հաճախ էլեկտրոնային նամակներ ուղարկողներն այլ երկրների քաղաքացիներ են լինում։
ՀՀ օրենսդրական կարգավորումների համաձայն՝ պայթուցիկի մասին ահազանգի ստացման դեպքում բնակչության անվտանգությունից ելնելով՝ հաղորդված թիրախներից անպայմանորեն պետք է տարհանվեն քաղաքացիները, ինչպես նաև իրականացվեն ստուգման աշխատանքներ։
Թեև նախկինում հնչած բոլոր ահազանգերը եղել են կեղծ, սակայն ՀՀ ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումները շարունակում են պահպանել բարձր զգոնություն և իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնք սահմանված են նման արտակարգ հաղորդումների համար»։
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել են «Սուրմալու»-ում անհետ կորած մարդկանց անունները
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյ...
Կա 5 զոհ. ինչ է հայտնի «Սուրմալու»-ի պայթյունից հետո
Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի։ Այս մասին տեղեկացրել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Ա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է նաև հղի կին. մանրամասներ
Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի: Կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները նրանց առողջ...
Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը
Մահացել է գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան (Սեդրակ) Սարոյանը: Այս մասին գրում են հայկական ԶԼՄ-ները։ Սեյրան Սարոյանը...