Սա դժոխք է՝ քանդել մոր, որդու գերեզմանն ու աճյունները տեղափոխել, որ վաղը թուրքը գերեզմանի վրա չմիզի. Զոհրաբյան

 Հենց հիմա Բերձորի եւ Աղավնոյի գերեզմանոցներում արտաշիրիմումներ են արվում։  Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավաոր Նաիրա Զոհրաբյանը։

 

«Մարդիկ փորում են իրենց հսրազատների գերեզմանները, հանում աճյուններն ու Կարմիր Խաչի եւ Արցախի իշխանության մասնակի ֆինանսական աջակցությամբ տեղափոխում այլ բնակավայրեր»։
 

 Զոհրաբյանը հավելել է.

«Պարզվեց, էստեղ էլ անլուծելի խնդիրներ կան. 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում բնակվող բերձորցիները եւս փորձում են իրենց հարազատների աճյունները տեղափոխել Հայաստան, սակայն գերեզմանների համար հատկացվող տարածքներ գրեթե չկան։

Սա դժոխք է՝ քանդել մոր, որդու գերեզմանն ու աճյունները բեռնատարներով տեղափոխել, որ վաղը թուրքը չքանդի որդուդ գերեզմանն ու վրան չմիզի։

Իսկ օգոստոսի 22-ից Բերձորն ու Աղավնոն հոսանքազրկվելու են՝ օգոստոսի 25-ին թուրքին պաշտոնապես հանձնվելու համար։

Օգոստոսի 26-ին Ալիեւը Մեհրիբանի ծննդյան նվերն արդեն պատրաստել է։

Քաղաքականություն

Պատահարներ