Հասարակություն
Ինչ վնաս է հասցրել քամին՝ Երևանում և մարզերում
Օգոստոսի 12-ին, ժամը 18։30-ից 21։05-ը Ճգնաժամային կառավարման ազգային և Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Արաբկիր, Կենտրոն, Աջափնյակ վարչական շրջաններում, Պտղունք և Մուսալեռ գյուղերում վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկեր և գովազդային վահանակներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարներն իրականացրել են թիթեղների, գովազդային վահանակների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Հզոր պայթյուն՝ Կատարի գազի գործարանում․ կան զոհեր և վիրավորներ
Լայնածավալ խափանումներ X-ում
Նոր մանրամասներ՝ Արգիճի գետում ջրահեղձ եղած 17-ամյա պատանուց
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
4.0