Հասարակություն
ԱԳՆ-ն՝ Հայաստան-Թուրքիա հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին
Այս պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին տեղեկությանը։
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին մենք հանրությանը պատշաճ ժամեկտներում, նախօրոք տեղեկացնում ենք»,-եզրափակեց ԱԳն խոսնակը։
Հիշեցնենք, որ թուրքական հեռուստաընկերությունը, հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարությանը, հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերին։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. ՆԳՆ
Որևէ մեկը չենթարկվեց պատասխանատվության․ փաստաբանը` հղի կնոջ մահացու վրաերթի մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նկարվել եմ 1000-ից ավելի մարդու հետ. Ալեն Սիմոնյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ով սիրուն, սիրուն»-ը` Ինգրիդի կատարմամբ
5.0