Հասարակություն
«Իսլամական ջիհադ»-ը հաստատել է Եգիպտոսի միջնորդությամբ Իսրայելի հետ զինադադարի կնքումը
Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը հաստատել է Եգիպտոսի միջնորդությամբ Իսրայելի հետ զինադադարի կնքումը, հայտնում է Agence France-Presse-ը։
Խմբավորման ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Հինդին ասել է, որ կողմերը համաձայնության են եկել համաձայնագրի մանրամասների շուրջ։ Փաստաթուղթը, մասնավորապես, պարունակում է Կահիրեի պարտավորությունը՝ ջանքեր գործադրել կալանավորված առաջնորդ Բասամ աս-Սաադիին ազատ արձակելու համար։
Հրադադարն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 23:30-ին։
Այս տեղեկությունը հաստատել են նաեւ Իսրայելի վարչապետի մամուլի ծառայությունում՝ նշելով, որ երկիրը իրեն իրավունք է վերապահում ուժ կիրառել պայմանագրի խախտման դեպքում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Հզոր պայթյուն՝ Կատարի գազի գործարանում․ կան զոհեր և վիրավորներ
Լայնածավալ խափանումներ X-ում
Նոր մանրամասներ՝ Արգիճի գետում ջրահեղձ եղած 17-ամյա պատանուց
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
4.0