Բողոքի ակցիա ընդդեմ Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչների տարհանման. կա հայտարարություն

Այսօր Կառավարության շենքի մոտ,  ժամը 20։00-ին շտապ հավաք է անցկացվել՝ հաջակցություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի։ «Արցախի Հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ ներկայացվում է պահանջ Հայաստանի Հանրապետության կառավարությունից և Արցախ Հանրապետության կառավարությունից չտալ նոյեմբերի 9-ի հայտարարության վեցերորդ կետի ձևակերպումների այնպիսի մեկնաբանություններ, որոնք բացակայում են այդ կետից։ 

 

«Այն է՝ Բերձորի, Սուսի և Աղավնոյի բնակիչների «տարհանումն» իրենց տներից, որպես վերոնշյալ հայտարարության իրականացում»,-նշում են նրանք։

 

Ըստ նախաձեռնության անդամների՝ հայտարարության մեջ նշված է, որ միջանցքով (ռուսերեն տարբերակ), միջանցքի երկայնքով (հայերեն տարբերակ) նոր ճանապարհի նախագիծ է ստեղծվելու կողմերի համաձայնությամբ, մինչև 2023 թվականը, ինչը չի բացառում, որ նոր միջանցքը պետք է ներառի Բերձոր, Աղավնո և Սուս հայկական բնակավայրերը։ 

 

«Ընդ որում, կողմերի միջև գոյություն չունի պայմանավորվածություն նախագծի վերաբերյալ և նշյալ հայտարարությամբ չի կարող իրականացվել առանց քաղաքացիների, ներառյալ Լաչինի մարդասիրական միջանցքում գտնվող քաղաքացիների անվտանգության երաշխավորմամբ»,-նշում են նրանք։ 

 

Արցախցի երիտասարդները նաև հայտարարում են, որ չպետք է տրվել ադրբեջանական ահաբեկումներին և չթողնել Արցախի բնակիչներին առանց քաղաքական պաշտպանության։ 

 

«Այդ թվում՝ թույլ չտալ Արցախի Հանարպետության իշխանությունների որևէ թևին, որպեսզի իրենք իրականացնեն քաղաքացիների «տարհանման» ծրագիր, որը ոտնահարում է քաղաքացիների համամարդկային ազատություններն ու իրավունքները»,-նշել են նրանք։ 

Քաղաքականություն

Պատահարներ