Սևանում վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է.

 Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչութան Սևանի քննչական բաժնում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Մխեյանի որոշմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել հուլիսի 26-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։  

 

Նույն օրը, ժամը 11։30-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Սևանի բաժին, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։ 

 

Ինչպես հայտնել էր  shamshyan.com-ը, այդ օրը, ժամը 03։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 47-ամյա Արմեն Մ-ն իր վարած Ople Vectra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 60 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 72-ամյա Մնացական Մ-ին։  Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է «Սևան» բժշկական կենտրոն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի հետ վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Սևան» ԲԿ, որից հետո վարորդը զանգահարել է ոստիկանության Սևանի բաժին և հայտնել կատարվածի մասին։ 

 

 Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։  Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։  

Քաղաքականություն