«Պուտինը ցանկանում է «Բայրաքթար» ԱԹՍ-ներ արտադրող ընկերության հետ համագործակցել». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն ասել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող «Baykar» ընկերության հետ համագործակցելու ցանկության մասին։ Այս մասին հաղորդում է eduza.io-ն՝ հղում անելով թուրքական աղբյուրներին։  

CNN Turk հեռուստաալիքի տվյալներով՝ Էրդողանը նման հայտարարություն է արել կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի նիստում։ 

Էրդողանի խոսքով՝ «Բայրաքթարների» նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք առաջարկում են իրենց տարածքում անօդաչուների արտադրության գործարան կառուցել: 

Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ հաղորդագրություններ էին հայտնվել այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է Իրանից անօդաչու սարքեր գնել։

Քաղաքականություն