«Այսօր եկել է ժամանակը». Պուշիլինը կոչ է արել «ազատագրել»՝ Կիևը, Օդեսան

 Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ղեկավար Դենիս Պուշիլինը Telegram-ի իր ալիքում ասել է, որ եկել է «ռուսական քաղաքներն ազատագրելու» ժամանակը` Կիևը, Չեռնիգովը, Պոլտավան, Օդեսան, Դնեպրոպետրովսկը, Խարկովը, Զապորոժյեն, Լուցկը։

 

Նրա խոսքով, դրանք քաղաքներ են, որոնք հիմնադրել են «ռուս ժողովուրդը»։

 

«Այսօր եկել է ժամանակը նորից ազատագրելու ռուս ժողովրդի հիմնադրած ռուսական քաղաքները՝ Կիևը, Չերնիգովը, Պոլտավան, Օդեսան, Դնեպրոպետրովսկը, Խարկովը, Զապորոժյեն, Լուցկը»,- ​​գրել է Պուշիլինը։

 

Նրա գրառումը նվիրված էր Բրեստ քաղաքի ազատագրման 78-րդ տարեդարձին, որը, ինչպես ինքն է նշում, դարձել է «ռուս զինվորի արիության ու դիմադրության օրինակ»։ Պուշիլինը  հավելել է, որ Բրեստի ամրոցը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայրենական մեծ պատերազմի պատմության մեջ։

 

Ավելի վաղ ԿԺԴՀ-ի ղեկավարի խորհրդական Իգոր Կիմակովսկին հայտնել էր, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումները պատրաստ են վերահսկողության տակ առնել ԿԺԴՀ-ի տարածքը և հասնել սահմանադրական սահմաններին մինչև ամառվա վերջ։

Քաղաքականություն