Հասարակություն

Ուր կարող են դիմել օտարերկրացիները՝ աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակ ստանալու համար. մանրամասներ

Ուր կարող են դիմել օտարերկրացիները՝ աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակ ստանալու համար. մանրամասներ

Միգրացիոն ծառայությունն այսուհետ կգործի նաև Երևանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող հանրային ծառայությունների միասնական գրասենյակում, տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
 

«Այսուհետ Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում կմատուցվի նաև Միգրացիոն ծառայության՝ օտարերկրացիներին աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման ծառայությունը.
 

Օտարերկրացի աշխատակից ներգրավել ցանկացող գործատուն workpermit.am հարթակով էլեկտրոնային հայտ է ներկայացնում։ Այն էլեկտրոնային տարբերակով շրջանառվում է իրավասու մարմինների միջև։ Դրական որոշման պարագայում օտարերկրացին ստանում է ծանուցում, որպեսզի ներկայանա Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ և վերցնի քարտը՝ աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթը։
 

ԵԱՏՄ անդամ պետությունների` Հայաստանում աշխատող քաղաքացիներն անձամբ են գրանցվում workpermit.am կայքում, ավելի կարճ ժամկետում ստանում ծանուցում՝ ներկայանալու Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ և վերցնելու բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքը՝ քարտի տեսքով։
 

Քաղաքացիական ծառայության կենտրոնում կարող է իրականացվել նաև օտարերկրացի գործատուների օգտահաշվի ստեղծում՝ Միգրացիոն ծառայության աշխատանքային միգրացիայի և մոնիթորինգի բաժնի մասնագետի կողմից»,- նշվում է հաղորդագրության մեջ։
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250