
«Քանի՞ անգամ պետք է Անկարայից նման հայտարարություն հնչի, որ քաղաքական էլիտան հասկանա». քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությանը.
«Էրդողանն ընդգծել է, որ Ադրբեջանը, ի սկզբանե, Թուրքիայի համար եղել է կարմիր գիծ, և որ Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո նոր Անկարան կբացի սահմանները Հայաստանի հետ: Քանի՞ անգամ պետք է Անկարայից նման հայտարարություն հնչի, որպեսզի մեր քաղաքական էլիտան հասկանա՝ հայ- թուրքական, հայ- ադրբեջանական հարաբերությունները փոխկապակցված են ու այլ կերպ լինել չի կարող»,- գրել է քաղաքագետը::