Հասարակություն
«Գազպրոմի» հայտարարությունների ֆոնին Եվրոպայում գազի գինը գերազանցել է 2100 դոլարը
ICE եվրոպական բորսայում գազը թանկացել է մինչև 2136,16 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ «Գազպրոմից» մատակարարումների նվազման ֆոնին, գրում է RTVI-ը:
Հրապարակման պահին հոլանդական TTF հանգույց առաքման համար գազի օգոստոսյան ֆյուչերսներն արժեն 200 եվրո մեկ կիլովատ/ժամի դիմաց կամ 2136,16 դոլար հազար խորանարդ մետրի համար։ Անցած օրվա ընթացքում աճը կազմել է 13,6 տոկոս։
Գների կտրուկ աճը տեղի է ունեցել «Գազպրոմի» հայտարարությունների ֆոնին «Հյուսիսային հոսք» գազատարով դեպի Եվրոպա գազի մատակարարումների պլանավորված կրճատման մասին՝ գազատուրբինային շարժիչի վերանորոգման անհրաժեշտության պատճառով։
Նախատեսվում է, որ գազատարի թողունակությունը կկազմի օրական 33 մլն խմ՝ բազային 167 մլն խմ-ի փոխարեն:
Նմանատիպ հոդվածներ
Մետրոպոլիտենի աշխատանքը այս պահին դադարեցված է. լրատվամիջոց
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ղեկավարը ջնջել է Հայոց ցեղասպանության մասին գրառումը
Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցու մոտ ադրբեջանցիները հողային աշխատանքներ են սկսել. Caucasus Heritage Watch
Դավիթ Տոնոյանի գործը կգնա Հակակոռուպցիոն դատարան. մանրամասներ. «Ժողովուրդ»
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իվետա Մուկուչյանն արձագանքել է իրեն ուղղված քննադատություններին
5.0