Դուք ժամանակին Փաշինյանին դատել եք. Չալաբյանը՝ դատավորին

 Հարգելի դատարան, ես հստակ քաղաքական հետապնդման պատանդ եմ հանդիսանում։ Սա ընդամենը հիմա ինչ-որ մի ծածկույթ է, որովհետև իրականում այստեղ քրեական գործի հետ կապ ունեցող ոչինչ չկա։ Այստեղ կա ընդամենը վարչախմբի ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանը, որը իմ ու իմ ընտանիքի նկատմամբ իրականացնում  է հետապնդում։ Ի դեպ, դուք ժամանակին նրան դատել եք, հետո նա արդարացվել է։ Այս մասին, «Հրապարակի» փոխանցմամբ, դատական նիստին ասել է Ավետիք Չալաբյանը՝ դիմելով դատավոր Մնացական Մարտիրոսյանին։


 «Այն, ինչ ասում եմ, դատական նիստերի ընթացքում միանշանակ աստիճանաբար, հերթով բացահայտվելու են։ Իրավական համակարգում գործող կազմակերպված խումբն այսօր Հայաստանում իրականացնում է գործողություններ, որով փորձում է ինձ պահել կալանքի տակ՝ օրենքը կամայական մեկնաբանելով։ Առանց օրինական ուժի մեջ մտած դատավճով ինձ պահում են կալանքի տակ։ Սա շատ հստակ է, որովհետ այս դատավճիռը օրինական ուժի մեջ երբևիցե չի էլ մտնելու։ Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ այստեղ չկա որևէ հանցակազմ , սա զուտ ֆաբրիկացիա է, այսինքն՝ արվել է ձայնագրություն, որը հազար տեղից մոնտաժված է, միացրած միմյանց»,- ասաց Չալաբյանը։

 

Քաղաքականություն