Ավազակային հարձակում Երևանում. ներկայացել են ռուսներ և դանակով սպառնալով թալանել. ինչ է հայտնի. Shamshyan. com

Երեկ, հուլիսի 24-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է դիմել ՌԴ քաղաքացի՝ 23-ամյա Ա.Պրոխորովը, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 02։00-ի սահմաններում իր ընկերների՝ ՌԴ քաղաքացիներ, 23-ամյա Է. Բալասանյանի և 23-ամյա Ա. Կորչագինի հետ գտնվել են «Կասկադ» համալիրի աստիճանահարթակի վերին հատվածում, երբ իրենց են մոտեցել 3 երիտասարդ, որոնցից երկուսը ներկայացել են որպես ռուսներ, նրանցից մեկի ձեռքում դանակ է եղել և իրենցից պահանջել են գումար և ոսկի։  

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ըստ Ա. Պրոխորովի հայտնածի՝ իր ընկերներից մեկը նրանց է տվել իր ոսկյա մատանին, իսկ մյուս ընկերը՝ արծաթյա ձեռնաշղթան։  Այնուհետև բոլորով միասին մոտեցել են Ազատության պողոտա 2 հասցեում գտնվող «Այ Դի բանկ»-ի բանկոմատին, որտեղից ինքը կանխիկացրել է գումար և տվել նրանց, որից հետո վերջիններս դիմել են փախուստի։  

 

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։  

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն