ԱՄՆ պատվիրակությունը Ուկրաինայում է
ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան պատվիրակությունը շաբաթ օրը Կիեւում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ եւ խոստացել` Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմում հետագա աջակցություն ապահովելու փորձ անել, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Պատվիրակությունը, որի կազմում է եղել Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ադամ Սմիթը, վերջինն է Ուկրաինա մեկնած ամերիկյան բարձրաստիճան պատվիրակություններից:
«Միացյալ Նահանգները դաշնակիցների եւ գործընկերների հետ աջակցում է Ուկրաինային`տնտեսական, ռազմական եւ հումանիտար ոլորտներում»,- ասվում է պատվիրակության տարածած հայտարարության մեջ, որում շեշտվում է, որ կծարունակեն ուղիներ փնտրել`խիզախ պայքար մղող ժողովրդին եւ Զելենսկիին աջակցելու համար:
Ընդ որում, պատվիրակության հայտարարության մեջ զենքի մատակարարման վերաբերյալ հստակ որեւէ հիշատակում չի եղել։
Նմանատիպ հոդվածներ
«Ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին». Իրանի հոգևոր առաջնորդ
«Մենք ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին»,֊այս մասին Թվիթերի իր էջում գրել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ...
Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել` ուղղված տարածաշրջանային խաղաղության խաթարմանը. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել մամուլի համար հայտարարութամբ՝ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հ...
Զելենսկին կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը՝ հավելելով,...
ԿԱՐևՈՐ. Միրզոյանն ու Բայրամովը վաղը կհանդիպեն
Հուլիսի 16-ին Թբիլիսում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախա...