Սկանդալ ԱՄՆ-ում. Hyundai-ի դուստր ձեռնարկությունը շահագործել է միգրանտ երեխաների

ԱՄՆ Ալաբամայում Hyundai-ի դուստր ձեռնարկությունն օգտվել է միգրանտ երեխաների աշխատանքից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ տեղի ունեցածի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Գվատեմալայից միգրանտների ընտանիքից, որը բնակվում է նահանգում, կարճ ժամանակով անհետացել է մի երեխա։
 

Աղջիկը, որն այս ամիս դառնում է 14 տարեկան, և նրա երկու եղբայրները՝ 12 և 15 տարեկան, աշխատել են գործարանում և դպրոց չեն գնացել (ինչն արգելված է Ալաբամայի օրենսդրությամբ), ասվում է հրատարակության մեջ։ Այս տեղեկությունը լրագրողներին հաստատել է երեխաների հայրը։
 

Դեռ պարզ չէ, թե քանի անչափահաս միգրանտ է ներգրավված մետաղ դրոշմող ձեռնարկությունում։
 

Դեպքի մասին ոստիկանությունը տեղեկացրել է պետական ​​դատախազությանը։ Hyundai Motor-ը և նրա դուստր ձեռնարկությունը դեռևս չեն մեկնաբանել իրավիճակը:

Քաղաքականություն