Ոստիկանությունը՝ չհաշվառված մեքենաների մասին

 Միջպետական կամ միջհամայնքային ճանապարհներին շատերը նկատած կլինեն առանց համարանիշի մեքենայի, որի վարորդը թույլ է տալիս ճանապարհատրանսպորտային տարբեր կանոնների խախտումներ։ Եվ հիմնականում այդ մեքենաների լուսարձակներն ու թարթիչներն անսարք են։

Առանց հաշվառման համարանիշի մեքենան շահագործելը օրենքի խախտում է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ոստիկանությունը։ 

 

Այդպիսիք հայտնաբերելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը և պարեկային ծառայությունը մարզերում իրականացնում են միջոցառումներ։ Նրանք այսուհետ ևս լինելու են հետևողական։ Առանց համարանիշի մեքենաները հայտնաբերվելու են և, անկախ ներկայացվող պատրվակից, տեղափոխվելու են պահպանվող հատուկ տարածք։ Այդ փաստերով էլ կազմվելու են համապատասխան արձանագրություններ։

 

Կոչ ենք անում հաշվառել շահագործվող մեքենաները, ստանալ համարանիշ և մեքենան վարել առանց խախտումների։

Գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պատրվակի տակ խախտումներով, առանց համարանիշի մեքենա վարելն անթույլատրելի է։

Քաղաքականություն